Գլխավոր նպատակը. Ամերիկան՝ Եվրոպայում, Գերմանիան’ Եվրոպայի տակ, Ռուսաստանը’ Եվրոպայից դուրս – Պանորամա

Գլխավոր նպատակը. Ամերիկան՝ Եվրոպայում, Գերմանիան’ Եվրոպայի տակ, Ռուսաստանը’ Եվրոպայից դուրս – Պանորամա



Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Պատահական չի, որ ուկրաինական ճգնաժամի հետ, միաժամանակ, առաջ եկավ նաև գերմանական խնդիրը։

ՆԱՏՕ-ի ստեղծման գլխավոր նպատակը ժամանակին մի ամերիկացի գեներալ է ձևակերպել’ Ամերիկան Եվրոպայում, Գերմանիան’ Եվրոպայի տակ, Ռուսաստանը’ Եվրոպայից դուրս։

Եվրոպան քաղաքական ինքնուրույնություն զրկելու համար պետք է, որ Եվրոպան ունենա արտաքին սպառնալիք, որին պաշտպանելու համար ԱՄՆ-ն պետք է նրան պինդ գրկի’ նաև ռազմական բազաներով։

Ուկրաինայի միջոցով սպառնալիքը «թարմացվում» է, այն էլ Գերմանիայում ու Ֆրանսիայում թափ հավաքած սուվերենության վերականգնման շարժումների ֆոնին։

Ուկրաինայի դեպքերի նպատակը Եվրոպան է, ոչ թե ռուսական վտանգի դեմը առնելը։ Ռուսաստանը Ամերիկայի համար որևէ խնդիր չի ներկայացնում’ բացարձակապես։

Հենց այս պատճառով, միաժամանակ, առաջացավ Գերմանիայի խնդիրը. ինչու է Գերմանիան իրեն  պասիվ պահում ուկրաինական հիստերիայում։ Պատասխանը պարզ է, Գերմանիայում հասկանում են, որ իրական թիրախն իրենք են, իսկ Ռուսաստանը դրա համար օգտագործվող գործիք է։

Սակայն ուկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու, դա Թուրքիան է։ Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաև թուրքական «ճակատում« հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում։

Թուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, որին ԱՄՆ-ն «պաշտպանում» է, հարձակվողական «զինատեսակ» է։ Առավել ևս, որ Արցախի «պատը« հաջողությամբ քանդել են միասնական ջանքերով»։





Source link