Գազը, հոսանքը, ջուրը թանկանում են, իսկ ի՞նչ էր ասում Փաշինյանը. ընդդիմադիր պատգամավոր


Ազգային ժողովի հունվարի 18-ի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց, թե ինչ էր նախկինում խոստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էլեկտրական էներգիայի գները Հայաստանում պետք է առնվազն 20 տոկոսով իջնեն։ Մինչև 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- խորհրդարանում Մանուկյանը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի այս խոստումները։

«Ինչպես հայտնի է՝ գազն էլ, հոսանքն էլ, ջուրն էլ, հակառակ Փաշինյանի պնդումներին, թանկանում են։ Հարգելի քաղաքացիներ, թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ զուգահեռ իրականությունում հարստանում են իշխանության ներկայացուցիչները։

Գևորգ Թոսունյան



Source link