Բորտուղեկցորդուհին պատմել է թռիչքների ընթացքում իրեն հանդիպած ամենաանքաղաքավարի ուղևորի մասին – Պանորամա

Բորտուղեկցորդուհին պատմել է թռիչքների ընթացքում իրեն հանդիպած ամենաանքաղաքավարի ուղևորի մասին – Պանորամա



Բորտուղեկցորդուհիները պաբերաբար կիսվում են թռիչքների ժամանակ տեղի ունեցող միջադեպերի, ուղևորների տարօրինակ խնդրանքների մասին պատմություններով։

«Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով The Sun-ին, այս անգամ ներկայացնում է բորտուղեկցորդների պատմությունը ուղևորների վարքի մասին։

Մասնավորապես, բորտուղեկցորդներից մեկը խոսել է ամենաանքաղաքավարի ուղևորի մասին, որի հետ բախվել է թռիչքներից մեկ ժամանակ։

«Մի անգամ ես աշխատել եմ սաստիկ տուրբուլենտության ժամանակ։ Հրահանգներով մեզ այդ ժամանակ խորհուրդ չի տրվում լքել մեր տեղերը։ Մենք վերցրեցինք խմիչքի սայլակը և դադարեցրինք սպասարկումը»,- պատմել է բորտուղեկցորդուհին։

Սակայն, ըստ նրա, ուղևորներից մեկը համառորեն սեղմել է բորտուղեկցորդներին կանչելու զանգի կոճակը։ Աղջիկը դժվարությամբ փորձել է մոտենալ, քանի որ ինքնաթիռն ուժեղ ցնցվում էր։

Երբ նա մոտեցել է ուղևորին, վստահ էր, որ լուրջ բան է տեղի ունեցել։ Սակայն տղամարդը, դժգոհություն հայտնելով նրա դանդաղկոտությունից, պահանջել է շտապ ջուր բերել իր կատվի համար։

Մեկ այլ բորտուղեկցորդուհի էլ հիշելով նման մի դեպք՝ պատմել է, թե ինչպես է մի տղամարդ տուրբուլենտության ժամանակ «նյարդային ժեստիկուլյացիայով» փորձել ստանալ իր ըմպելիքը։ 
 





Source link