Բերման ենթարկված երիտասարդների մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել – Պանորամա

Բերման ենթարկված երիտասարդների մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել – Պանորամա



Հունվարի 21-ին, ժամը 6.50-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մաշտոցի պողոտայից, հետախուզման մեջ գտնվելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի՝ «Նիսան» մեքենայով հանդերձ։

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, բերման ենթարկված 28-ամյա երիտասարդի մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 75 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է:

Նշանակվել են փորձաքննություններ:Հանգամանքները պարզվում են։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link