Բենզալցակայանում հրդեհի հետևանքով տուժածն աշխատակիցն է – Պանորամա

Բենզալցակայանում հրդեհի հետևանքով տուժածն աշխատակիցն է – Պանորամա


Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում գտնվոզ բենզալցակայանում բռնկված հրդեհը մարվել է։

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ  և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոբաքը։

Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։





Source link