Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Զախարովա – Պանորամա




ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե  ինչպե՞ս կանդրադառնա Բաքվի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագիրը՝  ՀԱՊԿ-ի շրջանակում Մոսվայի և Հայաստանի միջև առկա պարտավորությունների վրա, ասաց․


«Մենք ելնում ենք այն բանից, որ այդ փաստաթղթի ստորագրումը ոչ մի դեպքում չի կարող խնդիրներ առաջացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, ոչ մի ուղղությամբ։ Մենք կհետևենք մեր երկկողմ հարաբերություններին՝ Երևանի մասով, որը մեր վաղեմի և մտերիմ դաշնակիցն է։ Մեր համոզմամբ, Բաքվի հետ համաձայնագրի  ստորագրումը թույլ կտա ամրապնդել եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, այդ թվում ՝ անվտանգության, տնտեսական հումանիտար հարցերում համագործակցություն։


Ավելին ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված վերանայում ենք երկկողմ իրավական դաշտը և այս համատեքստում, ներկա պահին Հայաստանի հետ նախատեսված է շուրջ  20 փաստաթուղթ»։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link