Բաքվի բռնապետի բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված. Վարդան Ոսկանյան – Պանորամա

Բաքվի բռնապետի բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված. Վարդան Ոսկանյան – Պանորամա


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 

«Բաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին՝ մեզ անվանելով «ֆաշիստներ» և սպառնալով ոչնչացնել, եթե փորձենք գլուխ բարձրացնել։

Սակայն ակնհայտ է, որ բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված, որովհետև միևնույն համատեքստում նա խոսում է նաև «Հայաստանի հովանավորների» մասին՝ առանց կոնկրետ պետությունների անուններ նշելու։ Հայկական հենց իբր «ֆաշիզմի» վրա նրա մտասևեռումից կարծես դժվար չէ կռահել, որ «ուղերձի» մյուս հիմնական հասցեատերը Ռուսաստանն է։

Հետևաբար, եթե այս համատեքստում հիշենք Հայաստանի Բանակի օրվա առթիվ Երևանում Ռուսաստանի դեսպանատան շնորհավորական ուղերձը, որտեղ անթաքույց ակնարկ կար, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է տեսնել հզոր և վերականգնված հայկական բանակ, ամեն ինչ կարծես իր տեղը կընկնի։

Իսկ բանակները սովորաբար վերականգնում և հզորացնում են ոչ թե ինչ-որ «խաղաղության դարաշրջանների», այլ հենց Բաքվի բռնապետի իշխանության նման իրապես ֆաշիստական վարչախմբերի համար այդքան սարսափելի հակաֆաշիստական պայքարի համար»։ 





Source link