Դանիայի իշխանությունները փետրվարի 1-ից կհանեն երկրում ավելի վաղ սահմանված հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները, հայտարարել է երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Փետրվարի 1-ից Դանիան լիովին բաց կլինի։ Մենք հրաժեշտ ենք տալիս սահմանափակումներին և բարի գալուստ այն կյանք, որը մենք գիտեինք մինչև կորոնավիրուս», – ասել է նա։
Ինչպես հաղորդել Է դանիական ռադիոն, COVID-19-ն այլևս երկրում «սոցիալապես վտանգավոր» հիվանդություն չի համարվի:
Այդուհանդերձ, ըստ աղբյուրի, որոշ կատեգորիաների ճանապարհորդների համար Դանիա մուտք գործելիս կպահանջվի փաստաթուղթ, որը հաստատում է կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը:
2021 թվականի սեպտեմբերին Դանիան հանել էր COVID-19-ի դեմ մտցված սահմանափակումները, սակայն ավելի ուշ դրանք նորից հաստատվել են՝ կորոնավիրուսով հիվանդացածների թվի աճի պատճառով։