Արևմտյան մաքսատուն-վարչության գործառույթները ժամանակավորապես իրականացվելու են «կարգո» բեռնային համալիրում. ՊԵԿ – Պանորամա

Արևմտյան մաքսատուն-վարչության գործառույթները ժամանակավորապես իրականացվելու են «կարգո» բեռնային համալիրում. ՊԵԿ – Պանորամա




Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «կարգո»  բեռնային համալիր) տարածքում՝ մաքսային գործառնություններին զուգընթաց, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։


Տարածքի սահմանափակ հնարավորություններով և շինարարական աշխատանքների տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ մաքսային ծառայության անխափան սպասարկումն ապահովելու նպատակով այն ամբողջությամբ իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «կարգո» բեռնային համալիրի 2-րդ հարկում, բացառությամբ՝ մաքսային զննման գործառույթների։

Խնդրում ենք ընդունել ի գիտություն:


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link