Արփինե Սարգսյանը՝ արդարադատության փոխնախարար – Պանորամա

Արփինե Սարգսյանը՝ արդարադատության փոխնախարար – Պանորամա



Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։

2015 թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ

2016 թ.  ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող

2016 թ. հունվարից-հունիս  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական
2016-2019թթ.  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ)

2017թ. Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)։





Source link