Արցախում յուրաքանչյուր մարդ իրեն վատ է զգում, որ ինքը ողջ է մնացել, իսկ 18-20 տարեկան երեխաները հազարներով մեր հողի մեջ են. Դավիթ Բաբայան – Պանորամա

Արցախում յուրաքանչյուր մարդ իրեն վատ է զգում, որ ինքը ողջ է մնացել, իսկ 18-20 տարեկան երեխաները հազարներով մեր հողի մեջ են. Դավիթ Բաբայան – Պանորամա




«Արցախում յուրաքանչյուր նորմալ մարդ իրեն վատ է զգում, որ ինքը ողջ է մնացել, իսկ 18-20 տարեկան մեր երեխաները հազարներով մեր հողի մեջ են»,-այսօր ԳԱԱ-ում իր գրքերի շնորհանդեսի ժամանակ հայտնեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:


Նրա խոսքով՝ ճիշտ աշխատելու դեպքում մեր ժողովուրդը իր «Ես»-ը պահելու է, այլ տարբերակ չունի՝ առաջին հերթին հազարավոր զոհերի պայծառ հիշատակի առաջ:

«Հիմա այնպես է ստացվել, որ զուտ պատահականությամբ մենք ողջ ենք մնացել, ինչի՞ համար, լավն ենք դրա՞ համար, իհարկե՝ ոչ, պարզապես պետք է իրավիճակն օգտագործենք այս ազգին անմնացորդ նվիրվելու»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը և հավելեց. «Ի վերջո՝ Աստված մեծ է, նա չի արժանացնի մեզ այն ճակատագրին, որին, միգուցե, արժանի ենք: Նա միշտ ինչ-որ բան տալիս է, փրկում է, որովհետև մենք Աստծո ընտրյալ ժողովուդն ենք՝ անկախ ամեն ինչից»:


Նրա խոսքով, եթե հասարկությունն այնքան բարոյալքված է, որ որևէ արժեք, նպատակ  չունի, ապա որևէ բանի չի հասնի:


«Հակառակորդի նպատակը դա է՝ մեզ ազգից վերածել ժողովրդի, ժողովրդին՝ ամբոխի, ամբոխից էլ՝ ցեղատեսակի, այսինքը՝ մասսա, որի համար միայն ուտելն է կարևոր, կապ չունի, թե որտեղ է ապրում: եթե սա տեղի ունենա, նույնիսկ ամենահզոր երկիրը մեր կողքը կանգնի, չի կարողանալու փրկել»,-շեշտեց Արցախի ԱԳ նախարարը:

Նախարարաը հայտարարեց, որ հատկապես ներկայիս Ադրբեջանի կազմում Արցախը հեռանկար չունի, և նկատեց, որ Արցախը 70 տարի ապրել է Ադրբեջանի հետ, բայց չի եղել նրա մասը, քանի որ եղել է վերազգային պետություն, որը ճնշում էր Ադրբեջանի ազգայնական քայլերը, դրանից բացի Արցախը տարբեր ոլորտներում ուղիղ միութենական ենթակայության տակ է գտնվել:

«Մենք նպատակ ունենք լինել հարևան պետություններ, մենք, դժբախտաբար, չենք կարող այնպես անել, որ իրար չտեսնենք, բայց՝ գոնե սահմանի այն կողմում»,-ասաց Բաբայանը և տեղեկացրեց, որ Ադրբեջանը տարբեր հնարքների կդիմի՝ փորձելով վախեցնել կամ, որ շատ ավելի վտանգավոր է, գայթակղել Արցախին, բայց համոզմունք հայտնեց, որ այն իրենց մոտ չի ստացվելու:


Պատասխանելով հարցին, թե հնարավոր է Ռուսաստանը պարտադրի Արցախին Մտնել Ադրբեջանի կազմ՝ Բաբայանն ասաց. «Որևէ մեկ երկիր չի կարող պարտադրել որևէ երկրին և այդ մասին երկրները միշտ ասում են, որ եկել են որպես միջնորդներ, ոչ թե որես դատավորներ»:





Source link