Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք, 3 մարդ մահացել է


Հոկտեմբերի 31-ին Արցախում կատարվել է 180 թեստավորում, ինչի արդյունքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք, այսինքն՝ թեստերի 37.7%-ը դրական է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում գրանցվել է մահվան 3 դեպք.

«Ներկայումս կորոնավիրուսով ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր։ Բժիշկները 20 պացիենտի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդների», – հայտնում են նախարարությունից։

2021 թվականին Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման համար հետազոտվել է 16935 քաղաքացի, որից 2108-ի թեստը դրական է եղել։



Source link