Արձանագրենք՝ վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր. Մկրտչյան – Պանորամա

Արձանագրենք՝ վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր. Մկրտչյան – Պանորամա

[ad_1]

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ընթերցեց հետևյալը․

«Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հայաստանը և հայ ժողովուրդը շարունակելու են պայքարը ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար։Հայաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից և պատմական հատուցումից հետո է միայն սկիզբ դրվելու հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմանը»։

Այնուհետև, շարունակելով միտքը պատգամավորն ասաց․ «Այս նախադասությունները, որոնք միասնական կամքն են արտահայտում, կարող են հնչեցվել վարչապետի աթոռը զբաղեցող անձի կողմից  ու նաև իր կողմից տված բանաձևումը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»»։

Ամբիոնին Փաշինյանը չմոտեցավ, փոխարենը պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․

«Ցանկանում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տալ վերընթերցել ՀՀ կառավարության ծրագիրը, հաստատված խորհրդարանի կողմից։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության շուրջ։ Հայաստանի որևէ իշխանություն փորձ անգամ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»։

Արձագանքելով վերջինիս` Մկրտչյանն ասաց. «Վարչապետի հաստիքատիրոջ չմոտենալը ամբիոնին կդիտարկվի որպես իմ կողմից մեջբերված նախադասությունները չկրկնել, սա արձանագրենք։ Ես ներողություն եմ խնդրում, բայց վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր: Ակնհայտ էր ու հասկանալի, թե ինչու են ձեր պատգամավորները հարցազրույցների ժամանակ պարբերաբար ասում, որ մենք պահանջատեր չենք և խնդիրներ չունենք Թուրքիայի հետ»։



[ad_2]

Source link