Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներին – Պանորամա

Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներին – Պանորամա



Այսօր ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանին: Այս մասին հայտնում են «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ 

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգությանը, սոցիալական պաշտպանության ապահովմանը, երկու խմբակցությունների համագործակցությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:

Պատգամավորները պայմանավորվել են առաջիկայում տարբեր ձևաչափերով կազմակերպել քննարկումներ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անվտանգության ամրապնդման հարցերի շուրջ:




Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link