Արդեն պարբերական բնույթ են կրում ադրբեջանական կողմի կրակոցները. Կարմիր շուկայի բնակիչ – Պանորամա

Արդեն պարբերական բնույթ են կրում ադրբեջանական կողմի կրակոցները. Կարմիր շուկայի բնակիչ – Պանորամա



«Արդեն պարբերական բնույթ են կրում ադրբեջանական կողմի կրակոցները։ Առավոտ, երեկո, օրվա ցանկացած ժամի կարող են կրակել, ամենաշատը  գիշերային ժամերին են կրակում»,- Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում ասում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկայի բնակիչ Անուշ Ամիրջանյանը։

Նա նշում է, որ վտանգավոր է, վախենում են, բայց էլի ապրում են այս հողում՝ հուսալով, որ ամեն ինչ լավ է լինելու։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ժամը 5-ն անց 50-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորում է խաղաղ բնակիչների տները»,- նշվում է Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում։






Source link