Առաջարկվում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար նախատեսել 30.000-ից մինչև 70.000 դրամ տուգանք․ Դոյդոյան – Պանորամա

Առաջարկվում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար նախատեսել 30.000-ից մինչև 70.000 դրամ տուգանք․ Դոյդոյան – Պանորամա



Ինֆորմացիայի Ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը գրում է․

«ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել և այսօր շրջանառել Ինֆորմացիայի Ազատության կենտրոնի հանրագրով ներկայացված առաջարկը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։

Առաջարկվում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար նախատեսել 30.000ից մինչև 70.000 դրամ վարչական տուգանք, իսկ խախտումը կրկնելու դեպքում 100.000ից 150.000-ի չափով։

ԻԱԿ-Արդարադատության. նախարարության համատեղ նախաձեռնության շնորհիվ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենա տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։
e-draft-ի հղումը՝ մեկնաբանությունում»։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link