Աշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի,երբ լինի գրավի վճարման թուղթը․ Փաստաբանը՝ տեխնիկական խնդիրների մասին – Պանորամա

Աշոտ Մինասյանն ազատության մեջ կլինի,երբ լինի գրավի վճարման թուղթը․ Փաստաբանը՝ տեխնիկական խնդիրների մասին – Պանորամա


 «Տեխնիկական խնդիրներ կան Գորիս քաղաքում այս պահին, մենք պետք է ներկայացնենք բանկի կողմից վճարումը հավաստող փաստաթուղթը»,- պարզաբանելով ,թե ինչու Աշոտ Մինասյանին դեռ բաց չեն թողել, ասաց  փաստաբան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ պետք է անդորագրի բնօրինակ առ այն, որ գրավի գումարը վճարվել է։ 

«Այն ներկայացնելուց հետո Աշոտ Մինասյանն անմիջապես կլինի ազատության մեջ։ Փորձում ենք ամեն ինչ անենք տեխնիկական խնդիրները շատ արագ լուծելու համար»,- ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ մարզերում  վճարման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան։ 

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվեց և  նա ազատ կարձակվի կալանքից՝ գրավի դիմաց։

Մանրամասն տեսանյութում։


 





Source link