Անհեթեթ որոշում է ընդհանրապես քրեական գործ հարուցել դատավորի դեմ․ Արա Ղազարյան – Պանորամա

Անհեթեթ որոշում է ընդհանրապես քրեական գործ հարուցել դատավորի դեմ․ Արա Ղազարյան – Պանորամա



Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Երկիր»-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԲԴԽ-ի որոշմանը, ասաց․

«Չգիտեմ քաղաքական հետապնդում է, թե՝ ոչ , բայց քանի որ շատ եմ հետազոտել դատավորի անկախությունը, այդ թվում՝ ԲԴԽ-ի գործառույթները, կարող եմ ասել, որ սա ամենաարտառոց որոշումն էր՝ ուղղակի ուղղված է դատավորի անկախության դեմ։ Ես չէի ցանկանա Հայաստանում, որ դատավորին, որը ընտրել է կալանքը որպես խափանման միջոց, նույնիսկ եթե խախտումներով է ընտրվել, նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի։ Ես ուղղակի բառերով չեմ կարող նկարագրել,թե ինչ անհեթեթ որոշում է ընդհանրապես քրեական գործ հարուցել դատավորի դեմ, որովհետև նա օրենքն է խախտել, երբ կան բողոքարկման ընթացակարգեր, իսկ կողմերը նույնիսկ չեն էլ բողոքել, սա ուղղակի անհեթեթեություն է»։

Արա Ղազարյանի խոսքով՝ միջազգային իրավունքի մասով կայուն մոտեցում կա․ «Դատավորին չի կարելի ենթարկել կարգապահական պատասխանատվության, էլ չեմ ասում ՝ քրեական, իր որոշումների համար»։

Մանրամասն ՝ տեսանյութում։

 





Source link