Այդ զեկույցը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների ծայրից ծայր նիկոլամետ զեկույցն էր. Նաիրա Զոհրաբյան – Պանորամա

Այդ զեկույցը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների ծայրից ծայր նիկոլամետ զեկույցն էր. Նաիրա Զոհրաբյան – Պանորամա



«Ինձ համար շոկային էր ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի հարցով զեկույցը»,- Հայաստանի ժուռնալիստների միության համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ երբ Հայաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, նրա հիմնական հանձնառություններից մեկն էր զրպարտանքը և վիրավորանքն ապաքրեականացնելը, բայց  իշխանությունը բերեցին նախագիծ, որն ընդունվել է և խայտառակ սանկցիաներ են կախված լրատվամիջոցների վրա, իսկ ԵԽԽՎ-ն այն անտեսել է։

«Այսպես Եվրոպայի խորհուրդը ոտնահարի՞ իր իսկ սկզբունքները, երբ իրենց համար սուրբ կով էր»,-ասաց պատգամավորը և անդրադարձավ նաև կալանավորված համայնքապետերի խնդրին, որին նույնպես անդրադարձ չկա փաստաթղթում, այն դեպքում, երբ նրանք ակնհայտորեն քաղաքական բանտարկյալներ են:

Անդրադառնալով «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին՝ Զոհրաբյանն ասաց, որ Հայաստանը տնտեսություն չունի և այդ պայմաններում երկու ոլորտ կա, որ կարող է գովազդատու լինել մամուլին՝ հանքարդյունաբերությունը և շահումով խաղեր:

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությամբ զբաղվողների վրա գովազդներ տալու տոտալ արգելանք է դրված, իսկ շահումով խաղերի գովազդի արգելմամբ էլ չի հաջողվի կանխել երիտասարդների մուտքն այդ խաղային կայքեր:

Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ ԵԽԽՎ-ի այդ զեկույցը մի կողմից  իշխանությունների լավ լոբբինգի արդյունքն է, մյուս կողմից էլ՝ ընդդիմության վատ աշխատանքի հետևանք,  և տարակուսեց, թե ինչո՞ւ է ընդդիմությունը բոյկոտում միջազգային կառույցներում աշխատանքը։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ ԵԽԽՎ-ում «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով բանաձևին դեմ քվեարկելուն, Զոհրաբյանն ասաց. «Ես Հայկ Մամիջանյանի տեղը լինեի ընդհանրապես չէի մասնակցի քվեարկությանը, ելույթով կմոտիվացնեի իմ քվեարկությունը, թե ինչու չեմ մասնակցում, բնականաբար Մամիջանյանը շատ լավ պատասխանել է. ինքը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի։ Այդ զեկույցը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների ծայրից ծայր նիկոլամետ զեկույց էր»։





Source link