Monday, December 6, 2021
Lori Region


Download Best MOD APK

Free android apk download

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան

[ad_1] ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ խթանելու տարածաշրջանային համագործակցությունը և…

By Vanadzor , in Ադրբեջան ամն պետքարտուղարի փոխտեղակալ էրիկա օլսոն Թոփ ԼՐԱՀՈՍ ՀԱՅԱՍՏԱՆ Հարեւաններ Վրաստան Տարածաշրջան տարածաշրջանային այց Քաղաքականություն , at November 2, 2021

[ad_1]

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ խթանելու տարածաշրջանային համագործակցությունը և քննարկելու երկկողմ հարցեր։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Հաղորդագրության համաձայն՝ Երեւանում գտնվելու ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Էնդրյու Չաֆերը, ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

«Բացի ներքին քննարկումներից, համաժողովի մասնակիցները հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019․) և Թբիլիսիում (2018 թ. ․), տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

[ad_2]

Source link

Comments


Leave a Reply


Your email address will not be published. Required fields are marked *

Download Best MOD APK

Free android apk download