«Ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում՝ ուսուցչի մասնագիտությունը» – Պանորամա

«Ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում՝ ուսուցչի մասնագիտությունը» – Պանորամա



Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Կառավարություն կոչված ստրկանոցում, ստրկատերը հիացմունքով նշեց, թե ինչպես երկար տարիներ աշխատած ուսուցիչը հրաժարվել է իր մասնագիտությունից և դարձել պարեկային ոստիկան։ Այսպիսով, ամենաբարձր մակարդակով խրախուսվում է ստրկատիրոջ թիկնապահ-ոստիկան լինելը, նսեմացվում ուսուցչի մասնագիտությունը, այն է՝ սերնդի կրթությունը։

Բնականաբար, սա ոչ միայն ստրկանոց-կառավարությունում հնչած խոսք է, այլև․․․Այլև,  եթե ուսուցչի աշխատավարձը կազմում է 80 000 դրամ և այն ԿԳՄՍ ստրուկ- նախարարը համարում է բավարար, իսկ ոստիկան-թիկնապահինը շուրջ 500 000,  չհաշված բացահայտ և ստվերային պարգևավճարները, ապա պատկերացրեք, թե ինչպիսի «կա, ապագա, կա» է մեզ սպասվում։ Ստրկատեր-բռնապետիկը իր ստրուկ-նախարարների համաձայնությամբ, ապահովում է «կա,ապագա, կա»-ի իր տգետ ընտրազանգվածը»։





Source link