Աղիքային վարակների 23, ջրծաղիկի 156 դեպք. Երևանում՝ մեկ շաբաթում – Պանորամա

Աղիքային վարակների 23, ջրծաղիկի 156 դեպք. Երևանում՝ մեկ շաբաթում – Պանորամա



Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է աղիքային վարակների 23, ջրծաղիկի 156 դեպք, սուր շնչական վարակների 52 դեպք: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:

Հաղորդվեց նաև, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է կորոնավիրուսի 15 հազար 665 դրական դեպք։ Թե դրանցից քանիսի դեպքում է ախտորոշվել «Օմիկրոն» շտամը, հստակ չեն կարողց նշել։

««Օմիկրոնը» շատ արագ է տարածվում, թեթև է ընթանում։ Յուրաքանչյուր պացիենտի մոտ ճշտել կոնկրետ «օմիկրոն»  շտամի առկայությունը նպատակահարմար չէ զուտ այն առումով, որ և ծախստար է, և կորցնում է  բուն իմատսը, քանի որ  արդեն շրջանառվում է և արագ տարածվում»,- ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:





Source link