Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին – Պանորամա

Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին – Պանորամա


ԱԺ հերթական նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին.

«Սահմանադրության 142-րդ հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն  Հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է  ներկայացրել:  ԱԺ  կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարումից հետո  մեկ շաբաթվա ընթացքում  համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը,  ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ:

Եթե  հետ չի վերցնում  հրաժարականի մասին դիմումը, ապա նրա  լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է  ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:

 





Source link