Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը. վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող – Պանորամա




Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։


«Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:


Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը  շփման գոտու տվյալ հատվածում կայուն է»,- ասվում է հաղորդագրությունում:


                                          





Source link