Wednesday, January 19, 2022
Lori Region


Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 11 դի

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած 11 մարդու աճյունը։ Այս մասին…

By Vanadzor , in աճյուն Արցախ Գլխավոր զինծառայողի աճյուն Թոփ ԼՐԱՀՈՍ , at November 2, 2021


Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած 11 մարդու աճյունը։ Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունից։

«Այսօր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ զոհված և մինչ օրս անհետ կորած 11 մարդու աճյունը։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասված է հաղորդագրությունում։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր դիակների փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր առմամբ 1697 դի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։



Source link

Comments


Leave a Reply


Your email address will not be published. Required fields are marked *

Live Updates COVID-19 CASES