Ադրբեջանական բեռնատարները խաղաղապահներից բացի ստուգել է նաև Արցախի ոստիկանության աշխատակիցը․ Ադրբեջանում հիստերիա է – Պանորամա

Ադրբեջանական բեռնատարները խաղաղապահներից բացի ստուգել է նաև Արցախի ոստիկանության աշխատակիցը․ Ադրբեջանում հիստերիա է – Պանորամա



Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան տարանցման ժամանակ բեռնատարները ռուս խաղաղապահներից բացի ստուգել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատակիցը: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով Minval.az-ին։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության,  2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»,- նշել է լրատվամիջոցը՝ չբացառելով, որ սա կարող է ռուսական և արցախյան կողմերի «պայմանավորվածության» արդյունք լինել:

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան անվտանգ ուղեկցումը Լեռնային Ղարաբաղի տարածքով։

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Մատաղիս-Գետավան-Վանք երթուղու երկայնքով և հակառակ ուղղությամբ ուղեկցել է մոտ 20 մեքենաներից բաղկացած շարասյուն՝ շինանյութով և սննդամթերքով։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Միխայիլ Կիրիլենկոն պատմել է, որ այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է տրանսպորտային միջոցների վարորդների և ուղեկցող անձնակազմի մեծ ուշադրությունը: Երթուղու երկարությունը 42 կիլոմետր է:

Երթուղուն հետևելիս շարասյունը հատել է երեք դիտակետ, որոնք ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում։





Source link